Այս ամիսներին փակված լինելով՝ ինչո՞վ ես զբաղվել

Արտակարգ դրության առաջին օրերին ես շատ ուրախ էի, քանի որ այլևս դպրոց գնալու կարիք չկար։ Մի քանի օր անց ես իմացա, որ պետք է մասնակցեմ հեռավար դասերի և փոքր-ինչ տխրեցի։ Կարանտինի ժամանակ ես պարապում էի, ընկերներիս հետ առցանց խոսում, խաղում։ Ինձ ուրախացրեց այն լուրը, որ քննությունները չեղարկվել են։ Առաջին հայացքից թվում էր, թէ ամեն ինչ լավ է, բայց դա այդքան էլ այդպես չէր․ <<Կորոնավիրուսի>> առկայությունը մտահոգիչ էր։ Ես պլանավորում եմ իմ ուսումը շարունակել Անգլիայում, բայց համաճարակի պատճառով ճանապարհները փակ են։ Հուսամ ՝ մինչև սեպտեմբեր իրադրությունը կփոխվի, և ես կկարողանամ մեկնել Անգլիա՝ նոր գիտելիքներ ստանալու, մարդկային ուրիշ արժեքներ ձեռք բերելու և աշխարհայացքս ընդլայնելու։

2 thoughts on “Այս ամիսներին փակված լինելով՝ ինչո՞վ ես զբաղվել”

Թողնել մեկնաբանություն